Margarit Derants


Մարգարիտ Դերանց ծնվել է Ստեփանակերտ քաղաքում: Ինը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն: Երկար տարիներ աշխատել է ՀՀ Առևտրի մինիստրության պլանա-ֆինանսական համակարգում, որպես գլխավոր տնտեսագետ, հետագայում գլխավոր հաշվապահ և տնօրեն: 2004թ. բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Ստեղծագործել սկսել է ուշ, ավելի հասուն տարիքում: 2013թ. լույս է տեսել նրա առաջին' «Բյուրեղապակե ծաղկամանը» վիպակը, 2015-ին' «Սարերում պահված գաղտնիքը» վիպակների և պատմվածքների ժողովածուն, 2017-ին' «Քառակուսի մենակություն» գիրքը: Նույն թվականին «Անտարես» հրատարակչությունը լույս ընծայեց բացառապես էմիգրացիայի խնդիրներին նվիրված վիպակների և պատմվածքների «Սեր և էմիգրացիա» գիրքը: Հանդես է գալիս գրական-մշակույթային և հասարակական հայապահպան ակտիվ գործունեությամբ:

Role: Author

Products