We and One Hundred Years
Album

Մենք և մեկ հարյուր տարի
Ալբոմ

Availability: Out of stock

Hardcover
(ISBN: 978-9939-9053-7-2)
$30.00
AREDIT (Publisher) ԱՌԵԴԻՏ (Հրատարակիչ)
2015 Yerevan
120 pages
Size: 8 1/2" x 12 1/4"
Language(s): English, Eastern Armenian

This album titled "We and One Hundred Years" is dedicated to the centennial of the Armenian Genocide. The album reflects the collective image of the Armenian nation that survived the first mass atrocity of the previous century, and who continued on to create its present and future. Presented are the portraits of Armenian artists and intellectuals whose major works were produced after 1915. These individuals attest to the fact that the Armenian nation, having endured the crudest blows of genocide committed with the connivance of the civilized world, has not given up, has not despaired, has not demoralized, but instead, has fought back, has stood back up, and has continued to create.

Sons and daughters of the Armenian nation, narrowly escaping the Genocide, found shelter in different corners of the world, recouped their strength, and showcased their creative talent, becoming world-famous and renowned. The talented individuals are innumerable, but the pages of the album are numbered. That is the reason why we used the symbolic number 100 and have selected one hundred talented intellectuals from the field of culture, whose portraits have been painted by equally talented artists in various time periods. Each portrait is accompanied by a concise statement of the particular individual, that best describes the person and the art they have created. We are confident that this album besides proving useful, will also give artistic pleasure to the reader.

The project will have a continuation, as the one hundred featured individuals are but a small part of the ancient Armenian culture that we represent.

«Մենք և մեկ հարյուր տարի» խորագրով այս պատկերագիրքը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Պատկերագիրքն արտացոլում է նախորդ դարի առաջին մեծագույն ոճրագործությունը վերապրած, իր ապագան ու ներկան կերտել շարունակող հայ ժողովրդի հավաքական կերպարը։ Ներկայացված են 1915 թվականից հետո ստեղծագործած հայ արվեստագետների ու մտավորականների դիմանկարներ։ Այս անհատները հաստատում են, որ քաղաքակիրթ աշխարհի թողտվությամբ իրագործված ցեղասպանության դաժանագույն հարվածները կրած հայ ժողովուրդը չի ընկճվել, չի հուսահատվել, չի բարոյալքվել, այլ մաքառել, ոտքի է կանգնել ու շարունակել ստեղծագործել։

Մեծ Եղեռնից մազապուրծ հայ ժողովրդի զավակները հանգրվանել են աշխարհի տարբեր ծագերում, վերընձյուղվել ու ամենուր դրսևորել իրենց ստեղծագործ տաղանդը, դարձել աշխարհահռչակ ու անվանի։ Նրանք բազմաթիվ են, իսկ պատկերագրքի էջերը՝ սահմանափակ։ Այդ պատճառով օգտագործել ենք խորհրդանշական հարյուր թիվը և ընտրել մշակույթի հանճարեղ ու տաղանդավոր հարյուր գործիչների, որոնց տարբեր ժամանակներում պատկերել են նույնքան տաղանդավոր նկարիչներ։ Յուրաքանչյուր արվեստագետի դիմանկարին համադրել ենք նրա աֆորիզմ դարձած այն միտքը, որը լավագույնս է բնորոշում տվյալ անհատին ու նրա ստեղծած արվեստը։

Այս պատկերագիրքը ոչ միայն օգտակար կլինի, այլ նաև գեղագիտական հաճույք կպատճառի ընթերցողին։ Այն շարունակություն կունենա, քանի որ ներկայացված հարյուր արվեստագետները մի փոքր մասն են միայն հայոց հնամենի մշակույթի, որի կրողն ենք մենք։

Write Your Own Review

You're reviewing: We and One Hundred Years