Dashnamuri Dzernark
Piano Manual

Դաշնամուրի ձեռնարկ

Paperback
(Number: BMN0020)
$30.00
Amrots (Publisher) Ամրոց (Հրատարակչութիւն)
1998 Yerevan
228 pages
Size: 8 1/2" x 11 1/2"
Language(s): Eastern Armenian

Collection of Armenian piano musical notes for grades 1-7. Featuring Armenian traditional music as well as the works of composers R. Melikyan, D. Chazaryan, S. Galikyan, A. Manukyan, A. Tigranyan, A. Ter-Hovsepyan, M. Mirzoyan, A. Aleksandryan, Komitas, Al. Spendiaryan, Al. Harutyunyan, Alan Hovannes, E. Khaghagortsyan, E. Mirzoyan, A. Babajanyan, Sayat-Nova, G. Chtchyan, E. Aristakesyan, T. Mansuryan, G. Hovunts, G. Chebotaryan, S. Naghdyan, and/ A. Khachatryan. Դաշնամուրի ձեռնարկը հասցեագրված է երաժշտական դպրոցների I – VII դասարանների աշակերտներին: Այն կարող է ծառայել որբես ինգնուսույց: Կը պարունակի հայկական ժողովրդական երգերև հետեվեալ կոմբոսիտորների գործերը՝ Ռ. Մելիքյան, Դ. Ղազարյան, Ս. Մանուկյան, Ա. Տիգրանյան, Ս. Գալիկյան, Ա. Ալեքսանդրյան, Ա. Տեր-Հովսեփյան, Մ. Միրզոյան, Ալ- Սպենդիարյան, Կոմիտաս, Ալ. Հարությունյան, Ալան Հովհաննես, Է. Խաղագործյան, Է. Միրզոյան, Ա. Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Գ. Չթչյան, Է. Արիստակեսյան, Տ. Մանսուրյան, Գ. Հովունց, Գ. Չեբոտարյան, Ս. Նաղդյան, Ս. Բարխուդարյան, և Ա. Խաչատրյան: Ձեռնարկը հիմնականում կազմված է հայկական ժողովրդական երաժըշտության նմուշներից, որոնք ներկայացված են դաշնամուրի համար արված մշակումներով ու փոխադրումներով (փոխադրումների մի մասր հեշտացված ձևով) և զուգորդվում են ժողովրդական երգերի բառերով, ինչն, անշուշտ, կնպաստի այդ ստեղծագործությունեների ավեփ խորը ըմբռնմանն ու իմաստավորված կատարմանը։ Որոշ ժողովրդական երգեր ներկայացված են հայ գրողների մանկական բանաստեղծական տեքստերով, որոնք հոգեհարազատ են երեխաների աշխարհընկալմանը։ Հայկական ժողովրդական մի շարք երգեր ընտրված են Կոմիտասի ստեղծագործական հարուստ ժառանգությունից, նրա, ինչպես նաև այլ հեղինակների կողմից կազմված ազգագրական ժողովածուներից։ Ձեռնարկը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում ներկայացված են երաժշտական տեսության հիմունքները, երաժշտական պարզագույն ստեղծագործություններ, մեթոդական ցուցումներ և վարժություններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձված երեխայի մոտ ռիթմի զգացողության զարգացմանը։ Գրքի արդեն իսկ առաջին մասում աշակերտը ծանոթանում է տարբեր ռիթմական պատկերներին, որոք բազմազան և յուրօրինակ են հայ երաժշտության մեջ։ Ձեռնարկի երկրորդ մասում ընդգրկված են իրենց կառուցվածքով ու բարդությամբ տարաբնույթ ստեղծագործություններ, որոնք հնարավորություն կտան աշակերտին զարգացնել դաշնամուրային տեխնիկայի բազմապիսի հնարեեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել գործնականում օգտագործվող երաժըշտական տերմինների հայեցի դարձնելու խնդրին։ Կազմողները հույս են հայտնում, որ ձեռնարկը կնպաստի պատանի սերնդի երաժշտական զարգացմանը և կգտնի իր գործնական կիրառումը՝ լրացնելով ուսումնական այլ ձեռնարկների շարքը:

Write Your Own Review

You're reviewing: Dashnamuri Dzernark