Byureghapakya Dzaghkamane
The Crystal Vase

Բյուրեղապակյա ծաղկամանը

Paperback
(Number: BLF0326)
$12.00
2013 Los Angeles
85 pages
Size: 5 1/2" x 8 1/2"
Language(s): Eastern Armenian

Վիպակը գրվել է գնացքում, Լոս Անջելես - Սան Դիեգո և հակառակ ուղղությամբ մշտական ուղևորությունների ժամանակ։ Ես ամեն շաբաթ մեկնում եմ մեկ քաղաքից մյուսը, խնամում իմ երկու թոռներին, որոնք ապրում են երկու տարբեր քաղաքներում։ Սան Դիեգոյում է ապրում Ավիկս հսկայական մուգ խաժ աչքերով, թավ, երկար թարթիչներով մի մանչուկ, որն իմ սիրտն է, իմ հույսը, իմ անդրանիկ թոռնիկը։ Լոս Աևջելեսում է ապրում Սարիամիկս՝ սպիտակ, վարդագույն այտերով իմ գեղեցկուհին, իմ հրեշտակը, իմ կյանքը։ Նրանք երկուսն էլ ծնվել են 2011-ին, չորս ամսվա տարբերությամբ, նրանք իմ հեքիաթներն են, իմ զորության աղբյուրը։ Նրանց շնորհիվ ես վերջապես ինձ պանդուխտ չեմ զգում ապահողում։ Նրանք Տիրոջ նվերներն են ինձ, որպեսզի իմ ուրախությունը կատարյալ լինի, և ես վերջապես երջանիկ եմ։ Նրանք ինձ նոր մի եռանդ ու զարմանալի դրական լիցքեր տվեցին. նրանց եմ պարտական ստեղծագործական ինձ համար նոր, անսպասելի ավյունի համար, որր մինչ այդ երբևէ չէի ճաշւսկել և որն անծանոթ էր ինձ։

Write Your Own Review

You're reviewing: Byureghapakya Dzaghkamane