Tigran Hayrapetyan

Տիգրան Հայրապետյանը (1964-99) քաղաքագետ,հրապարակախոս էր։ 1990-ականներին եղել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անկախ փորձագետ, քաղաքական պարբերականների խմբագիր։ Հիմնադրել ու ղեկավարել է «Հայաստան-Միջին Արևելք» քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնը, ղեկավարել է ՌԱՀՀԿ-ն։ Ուսանողական տարիներին ակտիվ մասնակցել է Արցախյան շարժմանը։ Նրա հրապարակախոսական հոդվածները 1991-ից կանոնավոր հրապարակվել են միջազգային մամուլում։ Հայտնի էր «Արթուր Օվի» գրական ծածկանվամբ։ Գրեթե 400 հրապարակումների հեղինակ է։ 35 տարեկանում վրաերթի է ենթարկվել և մահացել։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանը կրում է նրա անունը։

Role: Author

Products