Description
Նկարագրութիւն
«Թենթենի արկածները» շարքը ստեղծուել է 1929 թուին բելգիացի հանճարեղ հեղինակ՝ Ռամի Ժորժի (1907-1983), իր աւելանունով՝ Էդժէի կողմից եւ այդ ժամանակուանից ի վեր չի կորցրել իր հմայքը: Մեծ յաջողութիւնը, որ վայելում են «Թենթենի արկածները» հետեւանք է նրա նկարների գեղեցկութեան եւ վարպետութեան, հերոսների տիպականութեան, ինչպես նաեւ բարոյական ու աւանդական արժեքները յարգող պատմութիւնների, որոնք յագեցուած են զուարդախոհութեամբ լի բազմաթիւ հնարքներով: