2021 Gyumri
167 pages
Size: 5 3/4" x 8"
Language(s): Eastern Armenian
167 pages
Size: 5 3/4" x 8"
Language(s): Eastern Armenian
Այն, որ սիրահարվածությունից հետո գալիս է սերը, բոլորը գիտեն, բայց թե ի՞նչն է հաջորդում սիրուն, շատերի համար է հանելուկ: Ինչպես հեղինակի նախորդ երկու ստեղծագործությունները, այնպես էլ այս վիպակը սիրո գեղեցիկ պատմություն է, բայց եթե նախորդ գրքերում սիրահարվածության երանավետ շրջանը կամ արդեն հեռացումից հետո ապրած զգացողություններն են, ապա այս գրքում նկարագրվում է, թե ինչ է լինում սիրելուց հետո: Գիրքը սովորեցնում է խնամել սերը, չհամարել այն ուղղակի պարտականություն կամ բեռ, որովհետև այս զգացմունքը մեռնում է, երբ հարաբերություններում վաղուց կյանք չկա և, մյուս կողմից, կարող է շունչ առնել, եթե ինքներս ուզենանք... Վերջինս վիպակում հնարավոր է դառնում միայն կարոտի և կապվածության վախը հաղթահարելու շնորհիվ, որը պիտի բերեր որոշման' սիրած մարդուց հեռանալու: Վիպակում ցույց է տրված, որ հենց այդ որոշումը, ինչպես նաև պատահականությունները կամ գուցե ճակատագիրը իրենց հերթին գիտակցել են տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ րոպեն կարող է և չսկսվել, ինչը սթափեցնում է մարդուն' ստիպելով կյանքին այլ աչքերով նայել: