Paron Hing Tokos
Mr. Five Per Cent: The Many Lives of Calouste Gulbenkian, the World's Richest Man

Պարոն հինգ տոկոս
Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի բազմաթիվ կյանքերը

Hardcover
(ISBN: 978-9939-75-431-4)
$39.95
Edit Print (Publisher) Էդիտ Պրինտ (Հրատարակչութիւն)
2019 Yerevan
432 pages
Size: 6 3/4" x 8 1/2"
Language(s): Eastern Armenian

Additional Artists


Երբ 1955 թ. 86 տարեկանում Գալուստ Գյուլբենկյանը մահացավ, նա աշխարհի ամենահարուստ մարդն էր: Հանդիսանալով Iraq Petroleum-ի բաժնեթղթերի 5 տոկոսի սեփականատեր՝ նա մեծ ճանաչում էր ձեռք բերել նավթային աշխարհում և ստացել «Պարոն 5 տոկոս» մականունը։

Ստամբուլի հայ մեծահարուստ վաճառականի որդին շուրջ կես դար նավթային գործարքներ էր կնքում ամենաբարձր մակարդակով՝ թաքցնելով իր բիզնես հետաքրքրությունների խորհրդավոր շրջանակն ու կապերը Ասիական ու Եվրոպական մարտահրավերների լաբիրինթոսում:

Ծանոթ լինելով նավթային աշխարհի բոլոր նրբություններին և ունենալով բազմաթիվ կապեր՝ հաճախ նա դառնում էր գերտերութունների միջև ծագած խնդիրները լուծող։ Անգամ Ստալինն էր Գյուլբենկյանից խորհուրդ հարցնում՝ որպես պարգևատրություն ռեմբրանտներ նվիրելով հռչակավոր Էրմիտաժի թանգարանից: Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ մեկ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար՝ այսքան մեծամասշտաբ և այսքան երկարատև:

Ինչպե՞ս կարող էր մի մարդ, ով ոչինչ չգիտեր երկրաբանությունից և ով երբեք չէր եղել Իրաքում, Սաուդյան Արաբիայում կամ Պարսից ծոցի որևէ այլ երկրում, Միջին Արևելքի նավթարդյունաբերության մեջ հինգ տոկոսի հավակնություն ունենալ: Մեկ անգամ ապահովելով այս կապիտալը, ինչպե՞ս կարողացավ պահել այն և դառնալ երկրագնդի ամենահարուստ մարդը: Ինչպե՞ս կարողացավ ամոթխած այդ մենակյացը կամուրջ գցել Արևելքի և Արևմուտքի հակասությունների միջև, որն այսօր անհաղթահարելի է թվում:

Այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի բարդ ու բազմակի գոյությունը: Սա հրաշալի պատմություն է մի մարդու մասին, ով, ավելի, քան որևէ մեկը, օգնել է ձևավորել ժամանակակից նավթային արդյունաբերությունը:

Write Your Own Review

You're reviewing: Paron Hing Tokos