Abril Bookstore cordially invites you to meet
YULIA GRIGORYANTS
Author of the newly released bilingual book of photography
COSMIC SOLITUDE
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ
TUESDAY, MARCH 4, 2025- 7:00PM
CENTER FOR ARMENIAN ARTS
250 N. Orange St., Glendale, CA 91205
CENTER FOR ARMENIAN ARTS
250 N. Orange St., Glendale, CA 91205
Admission is free. For more information, call (818) 243-4112.
Parking at Orange Street Parking Structure 222 N. Orange St, Glendale, CA 91203
First 90 minutes free, $2.00 per hour.

Through striking imagery, the book documents life at the station, offering a rare glimpse into a world where time seems to stand steel. But beyond its surface, Cosmic Solitude is a reflection on the deeper meanings of solitude both physical and existential. It encourages the viewer to pause and think about the connection between people and the places they inhabit, about time, and about the meaning of what it is to be human and alone.
Edited by renowned photo editor Sarah Leen and printed in Italy, Cosmic Solitude is a visual journey into one of the world’s most remote scientific outposts, where past and present quietly coexist.
YULIA GRIGORYANTS is a visionary documentary photographer from Armenia whose work explores the unseen aspects of human experience, capturingthe aftermath of conflict, the lives of marginalized communities, and the enduring impact of social and cultural challenges. Through her lens, she examines themes of memory, loss, and the quiet resilience of people.
Her photography is deeply influenced by her personal history: born in Azerbaijan to an Armenian family, Grigoryants fled the country in 1988 to escape the violence against Armenians. Growing up in Armenia during the transition from Soviet rule to independence, surviving a devastating earthquake, and enduring the socioeconomic hardship and scarcity following years of war. Her work has been published in major outlets such as The New York Times, The Sunday Times, The Wall Street Journal, The Washington Post, and Al Jazeera. It has also been showcased at the Sharjah Art Biennial (UAE), Musée Albert-Kahn (France), the Council of Europe (France), Somerset House (UK), The House of United Nations (Armenia).
Grigoryants has received several notable awards, including the Albert-Kahn Award and Prix Maison Blanche. She currently lives and works between Paris and Yerevan.
«Տիեզերական Մենություն»-ը մեկուսացման ու մենության ուսումնասիրություն է Հայաստանի լեռներում գտնվող խորհրդային ժամանակաշրջանի տիեզերական ճառագայթների հետազոտական խոշորագույն կայաններից մեկում: Նախկինում գիտական մեծ նշանակություն ունեցող այս կայանը գործում է նաև այսօր, սակայն ամբողջ տարվա ընթացքում այստեղ ապրում և աշխատում է ընդամենը երեք մարդ՝ շրջապատված լռությամբ, լեռներով ու բնությամբ: Գրքում ներկայացված տպավորիչ պատկերները փաստագրում են կայանի առօրյան՝ թույլ տալով տեսնել մի աշխարհ, որտեղ ժամանակն, ասես, կանգ է առել։ «Տիեզերական Մենություն»-ն ավելին է, քան պարզապես այս հեռավոր վայրի ու դրա աշխատակիցների կյանքի վավերագրումը: Այն տեղիք է տալիս խորհելու մենության խորքային շերտերի մասին՝ թե՛ ֆիզիկական, թե՛ էքզիստենցիալ իմաստով։ Գիրքը դիտողին ստիպում է մի պահ կանգ առնել և մտորել մարդու, միջավայրի ու ժամանակի կապի, ինչպես նաև՝ մենության և մարդկային գոյության իմաստի մասին: Հանրահայտ խմբագիր Սառա Լինի կողմից խմբագրված և Իտալիայում տպագրված «Տիեզերական Մենություն» գիրքը վիզուալ ճամփորդություն է աշխարհի հեռավոր գիտական կենտրոններից մեկը, որտեղ խաղաղ գոյակցում են անցյալն ու ներկան:
ՅՈՒԼԻԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՑը վավերագրող լուսանկարիչ է Հայաստանից: Նրա աշխատանքները բացահայտում են մարդկային կյանքի անտեսված կողմերը՝ փաստագրելով հակամարտությունների հետևանքները, մարգինալացված համայնքների կյանքը և սոցիալական ու մշակութային մարտահրավերների երկարատև ազդեցությունը։ Իր լուսանկարների միջոցով նա ուսումնասիրում է հիշողության, մարդկանց տոկունության ու կորուստը վերապրելու թեմաները: Ստեղծագործական այս մոտեցումը խորապես կապված է հեղինակի անձնական պատմության հետ: Ծնվելով Խորհրդային Ադրբեջանում՝ հայկական ընտանիքում, Գրիգորյանցը 1988 թվականին ստիպված է եղել լքել երկիրը՝ հայերի նկատմամբ տեղի ունեցող բռնություններից խուսափելու համար։ Նրա մանկությունն անցել է Հայաստանում՝ երկրի անկախացման բարդ տարիներին: Հեղինակը վերապրել է ավերիչ երկրաշարժ, մեծացել պատերազմի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական դժվար պայմաններում: Յուլիա Գրիգորյանցի աշխատանքները հրապարակվել են միջազգային հեղինակավոր պարբերականներում, այդ թվում՝ The New York Times, The Sunday Times, The Wall Street Journal, The Washington Post և Al Jazeera: Հեղինակի լուսանկարները ներկայացվել են նաև Շարժայի արվեստի բիենալեում (ԱՄԷ), Ալբեր-Կանի թանգարանում (Ֆրանսիա), Եվրոպայի խորհրդում (Ֆրանսիա), Սոմերսեթ Հաուսում (ՄԹ) և ՄԱԿ-ի տանը (Հայաստան)։Նա արժանացել է մի շարք կարևոր մրցանակների, այդ թվում՝ Ալբեր-Կանի և Prix Maison Blanche մրցանակներին։ Այսօր Յուլիա Գրիգորյանցն ապրում և աշխատում է զուգահեռաբար երկու քաղաքում՝ Փարիզում և Երևանում։