More Views

Im Arajin Nkarazard Aybubene
My First Illustrated Armenian Alphabet

Իմ առաջին նկարազարդ այբուբենը

Paperback
(ISBN: 978-9939-9123-1-8)
$11.95
Andranik (Publisher) Անդրանիկ (Հրատարակչութիւն)
Yerevan
44 pages
Size: 8 1/4" x 9 1/4"
Language(s): Eastern Armenian

Առաջարկվող գիրքը մշակվել է' հաշվի առնելով նախադպրոցական տարիքի երեխաների վերլուծական կարողությունները, ձեռքերի և մատների նուրբ շարժողական հմտությունները (մոտորիկան), ուշադրությունը կենտրոնացնելու, ինչպես նաև տարիքային այլ առանձնահատկություններ: Չորս տառից բաղկացած յուրաքանչյուր բաժնին հաջորդում են խաղային հանձնարարություններ, որոնք օգնում են վերհիշել և ամրապնդել նյութը:

Ի լրումն գրքում առաջարկվող հանձնարարությունների, նոր գիտելիքները կարելի է ամրապնդել' երեխային առաջարկելով մատնացույց անել իր ճանաչած տառերն ամսագրերի, թերթերի և ցուցանակների վրա, նկարել դրանք ավազով խաղալիս կամ տառեր կտրել հին ամսագրերից, կազմել ապլիկացիաներ և այլն:

Գրքում ընդգրկված վարժությունները մեծապես կնպաստեն մատների ճկունության, մատիտը և գրիչը բռնելու հմտության զարգացմանը: Խաղային վարժությունները երեխային առաջարկում են գտնել և գունավորել տառերը, գծերով միացնել մեծատառը փոքրատառին, ընդգծել ավելորդը և այլն: Գրքի հավելյալ էջերում ներառված են բնագիտական, տրամաբանական, երեխայի բառապաշարի և ընդհանուր զարգացման այլ վարժություններ:

Յուրաքանչյուր երեխա յուրովի է ընկալում առաջարկվող նյութերը: Արագ կամ դանդաղ մտապահելու հանգամանքը ամենևին չի բնութագրում երեխայի ընդունակությունները: Անհրաժեշտ է զինվել համբերությամբ և գտնել երեխային առավել հոգեհարազատ աշխատաոճը, որը չի ծանրաբեռնի նրան: Գիրքը նախատեսված է 4-6 տարեկան երեխաների համար: Սկզբնական փուլում խորհուրդ է տրվում, որ դասերը չգերազանցեն 10 րոպեն' հետզհետե հասնելով ընդհուպ 20-25 րոպեի: Հիմնական ուղեցույցը երեխայի պատրաստակամությունն է' մասնակցելու և կատարելու վարժությունները: Որոշիչ են նաև դասերի պարբերականությունը և շարունակական բնույթը: Չափազանց կարևոր է, որ երեխան հաճույքով մասնակցի ուսումնառության գործընթացին:

Գիրքն ամբողջացվում է «Իմ առաջին այբուբենի տետրը» ձեռնարկով, որը խորհուրդ է տրվում օգտագործել դպրոցում' որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ:

Write Your Own Review

You're reviewing: Im Arajin Nkarazard Aybubene