Էքսկուրսիան նախատեսված է 6 տարեկանից բարձր' կարդալ իմացող փոքրիկների և մեծիկների համար: Խաղի մասնակիցներն իրենց նախընտրած տիեզերագնաց մարդուկին մեկնարկի վրա կանգնեցնելուց հետո սկսում են նետել զառը, վիճարկելու համար, թե ով է առաջինը սկսում խաղը: Խաղն առաջինը կսկսի ամենաբարձր նիշով զառ նետած մասնակիցը, իսկ մնացած մասնակիցները կշարունակեն ըստ նվազման սկզբունքի' հերթականությամբ: Եթե առավելագույն նիշերը 2 կամ ավելի մասնակիցների մոտ նույնն են, ապա այդ մասնակիցները կրկին նետում են
զառը, միմյանց միջև առավելությունը որոշելու համար: Խաղում հաղթում է այն մասնակիցը' որն առաջինն է հասնում եզրագծին, իսկ եզրագծին հասնելու համար հարկավոր է նետել զառը, ամեն մասնակից մեկ անգամ և շարունակաբար' կատարելով այնքան քայլ, որքան գրված է զառի վրա, ընդ որում, կարելի է քայլ անել, եթե կատարել ես ընտրած խաղաքարտի առաջադրանքը կամ եթե ճիշտ ես պատասխանել խաղաքարտի վրա գրված հարցին, իսկ եթե չես կատարել առաջադրանքը կամ ճիշտ չես պատասխանել հարցին, ապա կատարում ես այնքան հետքայլ, որքան գրված է խաղաքարտի վրա: Եթե մոտեցել ես մեկնարկին, առաջադրանքը չկատարելու պարագայում հետքայլ չես կատարում: Ընթացքում, եթե մարդուկը կանգնում է սլաքի վրա, որն ուղղված է տիեզերական կանգառների կողմը, դու բաց ես թողնում 1 քայլ: Եթե մասնակիցներից մեկն առաջինն է հասել եզրագծին' նա հաղթում է, իսկ մնացած մասնակիցները չեն ընկճվում, քանի որ մյուս անգամ էլ բախտը նրանց կժպտա: Խաղաքարտերի վրա գրված հարցերի ճիշտ պատասխանները իմանալու համար հարկավոր է ներբեռնել HOL AR անվճար հավելվածը: