Hayastani Ashkharhagrutyun
Armenian Geography

Հայաստանի աշխարհագրություն

Game
(Number: GCH0078)
$9.95
Big Պստիկ (Publisher)

Language(s): Eastern Armenian

BIG պստիկ խաղը նախատեսված է 6 տարեկանից բարձր' կարդալ իմացող փոքրիկների և մեծերի համար: Այն ավելի հետաքրքիր է հատկապես 8-12 տարեկան փոքրիկներին: 105 հարց: 2-4 մասնակիցներ:

Խաղի մասնակիցներն իրենց նախընտրած խաղաքարը մեկնարկի վրա կանգնեցնելուց հետո սկսում են խաղը:

Խաղն առաջինը կսկսի մասնակիցներից ամենափոքր տարիք ունեցողը, իսկ մնացած մասնակիցները կշարունակեն ըստ տարիքի աճման սկզբունքի' հերթականությամբ: Խաղաքարի գույնը ևս ընտրում ենք նույն սկզբունքով: Խաղում ներառված խաղաքարտերի վրա գրված են թեմատիկ հարցեր և պատասխանների երկու տարբերակ' յուրաքանչյուր հարցի համար, որոնցից մեկը պարտադիր ճիշտ է, այդ պատճառով խաղի ընթացքում խաղաքարտերը պետք է դնել փակ վիճակում այնպես, որ գրված հարցերը չերևան:

Write Your Own Review

You're reviewing: Hayastani Ashkharhagrutyun