Dprotsi Chamban
The Road to School

Դպրոցի ճամբան

Paperback
(Number: BLB0082)
$30.00
I-Ben (Publisher)
2005 Glendale
220 pages
Size: 8" x 10 1/2"
Language(s): Eastern Armenian

Այս պատկերաշատ գրքում իմ մանկութեան եւ պատանեկութեան տարիների յոշողութիւններն են... Ինչպէս իր կառուցւում թաղամասը, ինչպէս ինձ հետ ծնունդ ու հասակ առան բախտակիցներս, թէ ինչպէս մեր ծնողները մայրական արեւահամ կաթի հետ Մեսրոպեանի շունչն ու ոգին բերեցին Ազգային Նայիրի Դպրոց, ինչպէս պահեցին իրենց ժառանգութիւն հասած հայկական աւանդութիւններն ու սովորութիւնները, որոնց մէջ մասնակիօրէն թափանցել էին տեղի այլ ժողովրդների ու ցեղերի՝ հայկականին ու քրիստոնէութեանը հարիր, վարք ու բարքերը, լեզուական հնչերանգները, բառերը, խաղերը, երաժշտութիւնը, տարազն ու խոհանոցը...

Գրքում մի շարք օտարամուտ, ի մասնաւորի պարսկերէն, բառերի ու արտայայտչաձեւերի օգտագործումը արւել է միտումնաւոր: Դրանց հայերէն համարժէքի օգտագործումը չպիտի կարողանար ներկայացնել ժամանակի շունչը, միջավայրի բնաւորութիւնը, համն ու հոտը:

Գրքում զետեղուած բազում այլ գրութիւններ, թաղում ապրած կամ Նայիրի դպրոցում ուսուցանած, աշակերտած, վարչական աշխատանքներում աշխատակցած կամ կամաւոր ինչ-որ ձեւով իր լուման ներդրած մարդկանց յուշերն ու զրույցներն են, որոնք մեծահոգաբար յանձնել են ինձ գրի առնելու կամ խմբագրելու:

Սոյն գրութիւններով փորձել եմ հնարաւորին սահմաններում հաւատարիմ մնալ զրուցակցի բարբառին եւ անհատի առանձնայատկութիւններին: Զաւեշտական կամ քննադատական զրոյցները պէտք է ընդունել ոչ այնքան, որպէս ծաղր ու սուր դատում, այլ պարզապէս որպէս ժամանակի կենցաղային իրավիճակների հարազատ ու ճշմարտացի վերհանում:

Write Your Own Review

You're reviewing: Dprotsi Chamban