Patmutyun Ararat Yerkri
History of the Country of Ararat: IV-I Millennia B.C.

Պատմություն Արարատ երկրի
Մ.Թ.Ա. IV-I հազարամյակներ

Paperback
(ISBN: 978-99930-0-288-8)
$45.00
Ոսկան Երևանցի (Հրատարակչութիւն) Voskan Yerevantsi (Publisher)
2020 Yerevan
292 pages
Size: 6 3/4" x 9 1/2"
Language(s): Eastern Armenian

Ներկայացվում է աշխարհի հնագույն ազգերից մեկի' հայ-արմենների պատմությունը արարչագործության ժամանակներից մինչև մ.թ.ա. 1-ին հազարամյակի վերջ ընկած ժամանակաշրջանը: Միջագետքյան գրավոր աղբյուրները, մասնավորապես շումերական դիցաբանական զրույցները (վիպերգեր) վկայում են, որ մ.թ.ա. IV-III հազարամյակներում Հայկական լեռնաշխարհում գոյություն է ունեցել Արարատ պետությունը, որի բաղկացուցիչ մասն էր Արատտա քաղաքը (քաղաք-պետություն): Արատտան Արարատ երկրի հոգևոր ու մշակութային կենտրոնն էր, որը քուրմ- թագավորի (տիրակալ) նստավայրն էր: Ըստ միջագետքյան վիպերգերի Արարատը արարչագործության երկիրն է, որը նախ աստվածների բնակավայրն էր, ապա' մարդկանց: Գրավոր աղբյուրներով վկայված ավելի քան վեց հազարամյակ ձգվող հայոց պատմության ընթացքում Հայկական լեռնաշխարհում կազմավորվել են Արարատ, Արատտա (քաղաք-պետություն), Միտանի (Հուրի Միտանի), Հայասա, Նաիրի, Արմե- Շուպրիա, Արարատ-Ուրարտու, Արմենիա, Արմինա, Հայք և այլ պետություններ: Աշխատության մեջ մանրամասն քննարկվում է հայոց պատմության ու պետականության մ.թ.ա. IV-I հազարամյակներն ընդգրկող ժամանակահատվածի պատմությունը:

Write Your Own Review

You're reviewing: Patmutyun Ararat Yerkri