304 pages
Size: 9" x 12 1/4"
Language(s): Eastern Armenian
Աշխատանքը նվիրված է Հայաստանի և տարածաշրջանի բրոնզեդարյան նշանավոր հուշարձաններից մեկի՝ Լճաշենի, Հայաստանի պատմության թանգարանում պահվող (Հ. Մնացականյանի պեղումների նյութեր, 1956-1972 թթ.) նյութերի ուսումնասիրությանը։ Աշխատանքը Հ. Մնացականյանի Լճաշենում կատարած պեղումներով հայտնաբերված իրերի կատալոգի առաջին մասն է։
Ներկայացված է Լճաշենի ամրոցի, դամբանադաշտի և անվավոր փոխադրամիջոցների տվյալների հետազոտությունը։ Կատալոգում տեղ են գտել ամրոցից հայտնաբերված, Մեծ դամբանաբլուրների թաղման ծեսին առնչվող և անվավոր փոխադրամիջոցներին պատկանող իրերի նկարագրությունները։ Կատալոգում անդրադարձ է կատարվում ամրոցի ճարտարապետության, դամբանադաշտի կառուցապատման սկզբունքներին, այդ թվում՝ թաղման ծեսերի ու եղանակների, մշակութային առանձնահատկությունների, Լճաշենի ուշբրոնզեդարյան հնահասարակության առանձնաշնորհյալության և սոցիալ-ժողովրդագրության հետազոտության խնդիրներին։
Աշխատանքը նախատեսված է հնագետների, պատմաբանների և տարածաշրջանի բրոնզեդարյան ժամանակաշրջանով հետաքրքրվողների և հետաքրքրասեր ընթերցողների համար։
Books > History
Books > Art History
Books > Art History > Museums
Books > Art History
Books > Art History > Silversmithing
Books > Art History
Books > Art History > Architecture
Books > Art History > Cities and Provinces
Books > Cities and Provinces > Prehistory