Hayastani Hanrapetutyun, Hator I
The Republic of Armenia, Volume I: The First Year, 1918-1919

Հայաստանի Հանրապետություն, Հատոր I
Առաջին Տարին, 1918-1919

Hardcover
(ISBN: 99941-0-134-X)
$50.00
Tigran Mets (Publisher)
2005 Yerevan
604 pages
Size: 7" x 10"
Language(s): Eastern Armenian

Սույն մեագրությունը Հայաստանի Հանրապետության՝ 1918-1920/21 թթ. Համապարփակ պատմության առաջին հատորն է: Բնագիրը, որ հիմնված է մի շարք լեզուներով ծավալուն արխիվային նյութերի՝ փաստաթղթերի ու հրատարակությունների վրա, քառահատոր է, անգերեն և հրատարակվել է 1971-1996 թթ. ժամանակահատվածում: Առաջին հատորում արծարծվում են փոխկապակցված այն հանգամանքները, որոնք ուղենշել են 1918թ, մայիսին Երևանի շուրջ փոքր Հայոց պետության ստեղծումն ու նրա առջև ծառացած հանկարծահաս մարտահրավերները՝ դեղահանված և աղքատության մատնված ժողովրդի հանդեպ հոգածություն և ժողովրդավարական կառավարության կառույցների ստեղծում, Հանրապետության հարաբերությունները Օսմանյան կայսրության և երիտթուրք առաջնորդների, հարևան Ադրբեջանի ու Վրաստանի հանրապետությունների, Սպիտակ բանակների ու Խորհրդային իշխանությունների և Դաշնակիցների ու ամերիկյան ներկայացուցիչների հետ: Գրքում հանգամանորեն ներկայացված են Բորչալուի, Ախալքալակի, Կարսի, Արդահանի, Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի ու Նախիջևանի շուրջ տարածքային վեճերը, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի գավառների ու Կիլիկիայի վերաբերյալ հայոց պահաջատիրությունը: Առ 1919թ. գարուն՝ Հանրապետությանը հաջողվեց տարածվել մինչև Կարս ու Նախիջևան և վերահսկողության տակ առնել Լոռու մեծ մասն ու Զանգեզուրը: Անկախության առաջին տարեդարձին՝ 1919թ. Մայիսի 28-ին, կառավարությունը հրապարակեց Միացյալ Հայաստանի ակտը՝ հույս փայփայելով, որ Դաշնակիցների և Միացյալ Նահագների աջակցությամբ իրականություն կդառնա ազատ, անկախ և միացյալ Հայաստանի ստեղծման բաղձալի նպատակը:

Write Your Own Review

You're reviewing: Hayastani Hanrapetutyun, Hator I