Ոսկան Երևանցի (Հրատարակչութիւն)
Voskan Yerevantsi (Publisher)
2021 Yerevan 86 pages
Size: 5 3/4" x 8"
Language(s): Eastern Armenian
Հայկական բարձրավանդակի ներկայիս միակ բնիկ և կենդանի լեզվի' հայերենի տեղի և դերի գիտական հստակեցումն ունի առանցքային նշանակություն: Որպես հնդեվրոպական լեզվաընտանիքի հնագույն և առանձին ճյուղ' հիմնավորման կարիք ունի հայոց լեզվի տարիքը, տեղը, մերձավոր ցեղակցության կապը նախ' մեր բնօրրանի մեռած լեզու համարվող խեթերենի հետ, նաև' թե հայ մատենագիտական հարուստ գանձարանում ինչ տվյալներ կամ վկայություններ կան հայկական քաղաքակրթության սկզբնավորման մասին: