76 pages
Size: 8 1/2" x 10 1/2"
Language(s): Eastern Armenian, Western Armenian
«Զարմանահրաշ հայ կանայք» մանկական գիրքը պատմում է 38 հայ կանանց պատմություններ, որոնք ներառված չեն եղել մեր դպրոցի պատմության/գրականության գրքերում (օրինակ՝ Դիանա Աբգար, Զապէլ Եսայեան եւ այլն)։ Ինչպես նաև մեր օրերում ապրող կանայք ովքեր կոտրում են կարծրատիպեր ու հետևում են իրենց երազանքներին (օրինակ՝ դհոլ նվագող, ճանապարհորդ, ֆուտբոլի մրցավար և այլն)։ Գրքի թիրախային ընթերցողները 10+ տարեկաններ են։
Գրքի հեղինակներն են Գայանե Աղաբալյանը և Էլմիրա Այվազյանը, ովքեր գրքի վրա աշխատում են 4 տարուց ավելի։ Գրքում տեղ գտած պատմությունները հիմնված են խորը հետազոտական աշխատանքների վրա (հարցազրույցներ, արխիվային հետազոտություն, ինքնակենսագրություններ և այլն)։ Պատմությունները գրելիս հեղինակներն աշխատել են պատմության, կրթության, հոգեբանության և այլ մասնագետների հետ, որպեսզի պատմությունները լինեն հնարավորինս ճշգրիտ և երեխաների համար հետաքրքիր ու ճանաչողական։
Books > Children's
Books > Knowledge
Books > Knowledge > Ages: Junior
Books > Knowledge
Books > Knowledge > Ages: 6-10