Zarubyani Kanayk
Զարուբյանի կանայք

Paperback
(ISBN: 978-9939-0-0958-2)
$23.95
2014 Yerevan
284 pages
Size: 4 1/2" x 8 1/4"
Language(s): Eastern Armenian

«Զարուբյանի կանայք»-ը Շուշան Ավագյանի և լուսինե թալալյանի հինգ տարվա՝ 2008-ից 2013-ը ընկած հատվածում ձևավորված երկխոսության արդյունքն է։ Այն ժամանակակից հայ արվեստի եզակի գործերից է, որի գոյությունն ինքնին նպաստում է ներքին օտար հայացքի ձևավորմանը։ Ավագյանի գրական (ապա)ծրագրավորման լեզվում բառերն ու կետադրական նշանները գործում են որպես «ազդանշաններ»։ Այն կարծես կոդավորում է իմաստներ, որոնք մտքի տարածքում ստեղծում են ընթացական պատկերների ցանցային կապեր։ Գրողն անընդհատ դիմելով ընթերցողին ներգրավում է նրան մասնակից դառնալու նոր հասցեագրումների՝ կառուցելու համար նոր հարաբերություններ։ թալալյանը խորհրդային տարիների արտադրության լուսաժապավենով մի շարք փորձարկումների է ենթարկում «իրականությունը»։ Լուսանկարչական տեխնոլոգիական աչքը՝ իր պատմական հիշողությամբ ու մոռացությամբ ֆիքսում է դեպքը այլակերպված ձևով, ինչպես նաև ջնջում՝ նորի համար տեղ բացելով։

Write Your Own Review

You're reviewing: Zarubyani Kanayk