May come in a different cover image.
Օրացույցն ընդգրկում է ՀՀ պետական, եկեղեցական և միջազգային կարևոր տոները։ ժամանակակից օրացույցային համակարգին զուգահեռ ներկայացված է նաև հին հայկական տոմարը՝ օրերի և ամիսների ստույգ համապատասխանությամբ։ Հեշտացնելու համար՝ հին տոմարի ամսանունները (սկսած Նավասարդից) և օրա– նունները ներկայացված են հաջորդական թվահամարներով։ Հին տոմարի հաշվարկը սկսվում է օգոստոսի 11-ից, որը համապատասխանում է հին տոմարի առաջին ամսվա առաջին օրվան՝ Նավասարդի Արեգօրվան։ Տրված են Արեգակի և Լուսնի ծագման ու մայրամուտի ժամերը, Լուսնի փուլերը և լուսնային օրերը՝ ՀՀ ժամանակով, Երևանի համար, մինչև 3 րոպե շեղման հավանականությամբ։