Description
Նկարագրութիւն
Ֆրանսահայ գրող Զարեհ Որբունու (Էօքսիւզեան) եռահատոր հրատարակության առաջին հատորում ամփոփված են հեղինակի Հալածուածները վիպաշարի առաջին երեք վեպերը` Փորձը (1929), Թեկնածուն (1967) և Ասֆալթը (1972), որոնցում տան և հարազատության կորուստը վերապրող սերնդի կյանքը հեղինակը ներկայացնում է իբրև օտարությանը բացվելու և այն փորձառելու մի հնարավորություն: Որբունին Սփյուռքի առաջին այն հեղինակներից է, ով գրականությամբ ներանձնական կերպով վերապրում է Սփյուռքը որպես մի կողմից` հայրենիքի ու տան անդարձ կորստի ողբերգություն, մյուս կողմից` մտավորական ենթակայության կայացման հնարավորություն: Ուստի, պատահական չէ, որ վիպաշարի խորագիրը կրում, իսկ հեղինակի մականունը վավերացնում է 20-րդ դարի հայկական ինքնության հարակարծային հենց ա՛յս փորձառությունը: Սույն հրատարակությունը իրականացվել է վեպերի առաջին հրատարակություննների, պահպանված բնագրերի և բնագրային արժեք ունեցող ֆրանսերեն թարգմանությունների միջև առկա բնագրագիտական տարբերությունները նշող ծանոթագրություններով: Հատորը համալրված է Մարկ Նշանեանի «Գրականութիւը որպէս «սրբագրութիւն»» հետազոտությամբ: