Description
Նկարագրութիւն
Երկարամյա վաստակաշատ մանկավարժ, Իրանի տարբեր հայկական դպրոցներում հայոց լեզու և գրականություն, երաժշտություն դասավանդած Բագրատ Հարությունյանը՝ Զիվանի գրական անունով, ուսուցչական գործունեության ընթացքում գրել է հարյուրավոր սիրային, հայրենասիրական, քնարախոհական բանաստեղծություններ, մանկական ոտանավորներ ու երգեր, որոնց մի մասը լույս են տեսել հայերեն թերթերում ու ամսագրերում։ Ինքն էր կազմել իր երկերի ժողովածուն, խնամքով գեղագրել՝ հրատարակելու նպատակով, սակայն աննպաստ հանգամանքները խանգարել են այդ մտահղացման իրականացումը։ Նրա հիշատակին նվիրված սույն ժողովածուն մի ծաղկաքաղ է բանաստեղծի տարաբնույթ ստեղծագործություններից և հասցեագրվում է ընթերցող լայն շրջաններին։