Voch Me Ourish Bar

No Other Words: Haikus

Ոչ մի ուրիշ բառ

Հայկուներ

$19.95

Hardcover
2024 Yerevan
ISBN: 978-9939-9331-4-6
Languages: Eastern Armenian

Description



Նկարագրութիւն

Կարեն Ղարսլյանի «Ոչ մի ուրիշ բառ»-ը հայկուների ժողովածու է, որը կոնցեպտուալ և կոնկրետ պոեզիայի խառնուրդ է: Գրքի ստեղծման հիմքում ընկած է զսպագրի (constrained writing) սկզբունքը, բոլոր հայկուները կազմված են բացառապես Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության մեջ գործածված բառերից և կետադրական նշաններից: Այս ժողովածուն զսպագրի սկզբունքով ու կոնկրետ պոեզիայի տարրերով ստեղծված’ հեղինակի երրորդ կոնցեպտուլ գիրքն է (նախորդներն են’ «Ռեժիմը խուճապի մեջ է» ողբերգակատակերգական պիեսը (2019) և «Ատերազմա» տպագրային վեպը (2016)):
«Ոչ մի ուրիշ բառ»-ը Կարեն Ղարսլյանի բանաստեղծությունների երրորդ հավաքածուն է (նախորդներն են՝ «Լեզվի ծայրին» բանաստեղծությունների ժողովածուն (2022) և «Գրողի ծոցը» տձև հայրենների ժողովածուն (2010)):



Additional information

Pages 176 Pages
Weight 1 lbs
Dimensions 6.75 × 6.75 in