  |
 |
|
|
 |
 |
|
 |
Color / 17 min. English and Armenian with French Subtitles A fascinating look at one of the most important discoveries that is not only the spectacular ruins of a royal city, but is returning centuries of Armenian history to the world.
Հայրենադարձության և հիմնավորման 'Երկիր' հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005թ. հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը և 2006թ. հետախուզական պեղումներ է կատարել նրա տարածքում: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության: Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի միջնաբերդի պարիսպների մի հատվածը, ամրացված թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը, տնտեսական հորեր, քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը և ժայռափոր ջրանցքը: Արշավախմբի աշխատանքները ղեկավարել է պատմական գիտությունների դոկտոր Համլետ Լ. Պետրոսյանը: Արշավախմբի աշխատանքներին մասնակցել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին հնագիտության բաժնի վարիչ, պատմ. գիտ թեկնածու Ժորես Խաչատրյանը, նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դոցենտ, ճարտարապետության թեկնածու Լյուբա Կիրակոսյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս Վարդգես Սաֆարյանը, Երևանի պետական համալսարանի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Հայկ Հակոբյանը£ Քարայրային-պաշտամունքային համալիրի հունարեն արձանագրություններն ուսումնասիրելու նպատակով արշավախմբի աշխատանքներին կարճատև մասնակցություն է ունեցել Լեչեի համալսարանի (Իտալիա) Հռոմի պատմության պրոֆեսոր, հայագետ Ջուստո Տրաինան:
|
 |
|
 |
  |
You have no items in your shopping cart.
Total: $0.00
|
|