Tsnndots-AYA
Genesis - AYA: Monography

Ծննդոց՝ ԱՅԱ
Մենագրություն

Hardcover
(ISBN: 99930-858-0-4)
$250.00
2003 Yerevan
952 pages
Size: 7" x 10 1/2"
Language(s): Eastern Armenian

Սույն մենագրությունը հեղինակի նախորդ հայագիտական հետազոտությունների հանրագումարն է ու բնականոն եզրահանգումը՝ հիմնված ու հիմնավորված իր իսկ էություն– էիզմ ուսմունքի սկզբունքներով։ Սի հանգամանք, որը հնարավորություն տվեց վերականգնել մարդկային «մտքի այբուբենը» և իրականացնել գիտությանը ցայսօր անմատչելի «նոոսֆերային պեղումներ»։ Եվ մինչ շատերը հեղինակից սպասում էին «Ո՞վքեր եճի վերջո արիացիճերը»իր մենագրության վերամշակումն ու տեսության ծավալումը (Մարսել֊ 1988, Երևան– 1990), նախ հաջորդեցին միջանկյալ հետազոտություններ որոնք ամբողջացան այս աշխատության մեջ։ Եվ հետո, արիական իրականությունը վերաբերում է մթ. ա. 5֊4-րդ հհ սկսյալ հնդեվրոպական հանրույթի տրոհումից ետ հայրիշխանության դարաշրջանին, մինչդեռ ԾՆՆԴՈՑ -ը՝ նեոլիթյան մայրիշխանության ժամանակաշրջանին (մինչև մթ. ա. 5-րդ հզ) համադրելով դրան վերաբերող ցայսօր հայտնի ու անհայտ տվյալները։ Այդու Հայկ. լեռնաշխարհում հայ էթնոսի առկայությունը ժամանակագրվում է նվազագույնը 12 հազարամյակով (մթ ա. 10-րդ հզ սկսյալ), իսկ նեոլիթյան ու համամարդկային նախաքաղաքակրթությանքիչ թե շատ վերականգնումը դառնում է կայուն հիմք թե՜ հնդեվրոպաբանության արդի տեսությունների համար և թե՛արիական դարաշրջանի առավելխորն ու ամբողջական հետազոտությունների՝ինչը նախատեսված էր անել առակին հատորով։ Դրա համար այստեղ նախապատրաստված են ուղղորդ մի քանի հիմնադրույթներ՝ «Այվի) ական շրջան» բաժնում։ Նկատի առնելով խնդրականի գերկարևորությունն ու առաջարկվող տեսության թվացյալ անհավանականությունը, այն կառուցված է խիստ գիտական սկզբունքով և նախատեսված է նախ գիտական շրջանակների համար թեև մնում է մատչելի քիչ թե շատ պատրաստականություն ունեցող բոլոր պրպտողներին ու հետաքրքրասերներին:

Write Your Own Review

You're reviewing: Tsnndots-AYA