2007 Yerevan
197 pages
Size: 5 1/2" x 8"
Language(s): Eastern Armenian
197 pages
Size: 5 1/2" x 8"
Language(s): Eastern Armenian
Additional Artists
Karine Aghabekyan (Translator)
Կարինե Աղաբեկյան (Թարգմանիչ)
Այս գիրքը պատկանում է հայտնի բրազիլացի գրող աշխարհահռչակ «Ալքիմիկոս» վեպի հեղինակ Պաուլո Կոելյոյի գրչին: Սա պատմութիւն է Մարիա անունով մի մարմնավաճառի, նրա երազանքների, հասունացման և սիրո մասին՝ գեղեցիկ պատմություն, որն սկսվում է հեքիաթի պես և հեքիաթի պես էլ լավ ավարտվում է: 11 րոպե. այդքան է սովորաբար տևում սեռահարաբերությունը: Բազում տղամարդկանց ու կանանց համար դա թմրանյութ է, որը թույլ է տալիս մոռանալ իրենց խնդիրների մասին, ինքնահաստատման միջոց է, մտերմության չբավարարված կարիքի փոխահատուցում կամ ձանձրալի պարտականություն՝ ամեն ինչ, միայն թե ոչ «մարմնի լեզու, որով խոսում է հոգին»: Անցնելով ամենատարբեր փորձությունների միջով՝ Մարիան ի վերջո հասկանում է, որ իսկական սեռազգայական վայելքն անհնար է առանց մարմինների և հոգիների ներդաշնակության, ինչը մարդուն կարող է պարգևել միայն իսկական Սերը: