Sarerum Pahvats Gaghtnike
The Secret of the Mountains: Novel and Short Stories

Սարերում պահված գաղտնիքը
Վիպակ և պատվածքներ

Availability: Out of stock

Paperback
(Number: BLF0380)
$18.00
2015 Los Angeles
130 pages
Size: 5 1/2" x 8 1/2"
Language(s): Eastern Armenian

The book contains very touching stories about immigration: struggling, love, memory, feelings, an endeavor to unfold the unpredictable future, a cry of harmony.

«Սարերում պահված գաղտնիքը» գրքում ընդգրկված է «Սեր և Պանդխտություն» վիպակը, և յոթ պատմվածքներ: «Սեր և Պանդխտություն» վիպակում ինչքանէլ դժվար, ծանր լինի արտագաղթը իր տխուր իրավիճակներով, գրողը այն ներկայացնում է հումորով, նուրբ զավեշտական հեգնանքով: Լացն ու ծիծաղը, տխրությունն ու ուրախությունըմ իախառնված են իրար այնպես, որ դժվար է սահմանազատել, թե որտեղ է վերջանում մեկը և սկսում մյուսը: «Սարերում պահված գաղտնիքը» նոթագրական պատմվածք է, որտեղ շատ խորը նկարագրված է կորուստի ցավը, կարոտը, հիշողությունը: Այնուամենայնիվ հերոսուհու խոհա-փիլիսոոայական մտորումները հանգեցնում են նրան լավատեսությանն ու կյանքի հարատևությանը:
  «Սանտա Բարբարա կամ 13 տարի անց» պատմվածքում Մարգարիտ Դերանցը հմուտ հոգեբանի ճշգրուտությամբ փխրուն Դանայի անձնական տառապանքի նկարագիրըհասցնում է մինչև խորը, ազգային ցավի, ողբերգական ընդհանրացումների: «Իմ համակուրսեցի Բելլան» պատմվածքում գրողը շեշտում է մարդկային կյանքի անելանելիությունը, ունայնությունը, հոգեբանական մութ փակուղիները, առանց հոգևոր արժեքների, և շեշտում աստվածայինի գերակայությունը, իշխանությունը ամեն մարդկային ճակատագրի ու մտքի վրա: «Եղնիկի աչքերով կինը» պատմվածքում Մարգարիտ Դերանցը շեշտում է, որ կանացիության հմայքի ուժը ներման, նվիրման, անձնազոհության մեջ է, որ մեր մեղավոր դարին տալիս է լույս և ջերմություն:
  Վերջին երեք կարճ պատմվածքները` «Հուշ», «Իմ հեռավորտունը», «Alzheimer», ավելի շատ նման են արձակ բանաստեղծութթյունների, որտեղ Մարգարիտ Դերանցը սեղմ չափերի մեջ մեծ հույզեր, հետևություններ է անում:
  Այո, տարբեր են գրողի գրվածքները, բայց մի բան ակնառու է, որ արձակագիրը անմնացորդ հավատում է: Այո, տարբեր են գրողի գրվածքները, բայց մի բան ակնառու է, որ արձակագիրը անմնացորդ հավատում է մարդու վեհ հատկություններին`գթասրտությանը, անձնազոհությանը, կարեկցանքին, վեհանձնությանը: Նրա գրվածքները հուզում են հարյուրավոր մարդկանց սրտերը և այս ունայն մոլորակը մի քիչ ավելի լուսավոր ու բարի դարձնում:

Write Your Own Review

You're reviewing: Sarerum Pahvats Gaghtnike