Rekviem Prometevsi Hamar
Requiem for Prometheus: Epic Chronicles

Ռեքվիեմ Պրոմեթեվսի համար
Վեպ խրոնիկա

Armen Alan (Author) Արմեն Ալան (Հեղինակ)
Paperback
(Number: BLB0146)
$18.00
2012 Los Angeles
557 pages
Size: 6" x 9"
Language(s): Eastern Armenian

Նաև 20֊րդ դարի 50-90թթ. ապրած և ապրող հայ (հերթական կորսված) սերնդի մասին է պատմում այս գիրքը-ավարտված և շարունակվող համաշխարհային վճռորոշ իրադարձությունների ծավալուն համայնապատկերով...

...Քաղաքական սպանություններ, չիրագործված երազանքներ, անհայտ նահատակներ ու մոռացված հերոսներ, Բիթլզ և Փարաջանով, աֆղանական պատերազմ և «վերակառուցված» ԽԱՀՄ, հատուկ ծառայությունների գաղտնազերծված էջեր և շարունակվող կեղծիքների Նոր գալարներ, այլմոլորակային քաղաքակրթության իրեղեն ապացույցներ և երկիր մոլորակի ճակատագրին սպառնացող հավանական արհավիրքներ, ոգու թռիչք և բարոյականության (գուցե՞ օրինաչափ...) անկում, վերջնականապես արժեզրկված մարդկային կյանք և նոր աշխարհակարգի դիվային ծրագրեր...

Ձայն հիշողության և միշտ ղողանջող ազատության զանգեր...

Մի սերունդ, մի հայրենիք, մի ճշմարտություն-ընդամենը մի կյանք...

Բոլոր նրանց, երիտասարդ թե տարեց, ովքեր անիրազեկ են, բայց դեռ չեն կորցրել ապրումակցելու զգացումը, զարմանալու ունակությունը և հիշելու արիությունը...

Write Your Own Review

You're reviewing: Rekviem Prometevsi Hamar