ԱՊՐԻԼ ԳՐԱՏՈՒՆը սիրով hրավիրում է Ձեզ 

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆի
բանաստեղծությունների նոր հրատարակված երկու հատորների ներկայացման

«ԱՆՁՐԵՎ Է ԳԱԼԻՍ»
և
«ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹՐԹԻՌՆԵՐ»


Բանախոսներ՝ 
Օշին Քէշիշեան
Ռուբէն Կորիւն (Քէշիշեան)
Գեվորգ Քրիստինյան

 

Երեքշաբթի, ՓԵՏՐՎԱՐ 26, 2019
Երեկոյեան ժամը 7:30-ին

ԱՊՐԻԼ ԳՐԱՏՈՒՆ՝ 415 E. Broadway, Glendale, CA 91205 

 
Հյուրասիրություն. Մուտքը ազատ. Տեղեկությունների համար հեռաձայնել՝ (818) 243-4112.
 

«ԱՆՁՐԵՎ Է ԳԱԼԻՍ» հատորում տեղավորված են հեղինակի Լոնդոնում ապրած ուսանողական տարիների ստեղծագործությունները: Իսկ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹՐԹԻՌՆԵՐ» հատորը ամփոփում է ԱՄՆում հորինված ստեղծագործությունները, զգացված ու ապրված ամենախայտաբղետ բնանյութերով:

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆբանաստեղծ և խմբագիր, ծնվել է 1935թ. Նոր Ջուղա, Իրան։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում։  Բարձրագույն կրթությունը ստացել է Մեծ Բրիտանյաում.  1964-65-ին եղել է «Արեգակ» ամսագրի հիմնադիր խմբագիրը Լոնդոնում։ 1968-ին ամուսնացել և ուենցել երկու զավակներ։ Զբաղումով աշխատել է միջազգային առևտրի ասպարեզում, իրացնելով ներածումեր և արտածումներ.1969-1986 թթ Իրանում, ապա 1988-1999 թթ, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ: Այժմ անդամակցում է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությանը. եղել է միության փոխնախագահ 2003-2005, ապա նախագահ։ 1987 թ հաստատվել է Գլենդել քաղաքում, Կալիֆորնիա, ԱՄՆ։ 1997-2001 թթ վարել է Ասպարեզ Օրաթերթի գրական էջը։  1999-2005 թթ ընդհատումներով վարել է «Գրական Եթեր» հեռուստաժամը՝ Հորիզոն հայկական հեռուստածրագրով։ Հիմնադրել և խմբագրում է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության օրգան «Բառուբան» եռամսագիրը:

 

 
Abril Bookstore cordially invites you a to meet
 
GRISH DAVTYAN
author of the newly released books of poetry in Armenian
 
 
Speakers include:
OSHEEN KESHISHIAN
RUBEN KORIUN (KESHISHIAN)
GEVORG KRISTINYAN
 
 
TUESDAY, JANUARY 26, 2019- 7:30PM 
ABRIL BOOKSTORE
415 E. Broadway, Glendale, CA 91205

Presentation will be in Armenian.  Admission is Free. Wine and Cheese Reception to follow. For more information, call (818) 243-4112. 

Andzrev e Galis presents a collection of poetry written during the author's years in London and Amerikyan Trtirner presents pieces written in the United States.