Nazar

Drama in 5 Acts

Նազար

Տրամ հինգ արարուածով

$7.95

Paperback
2021 Yerevan
ISBN: 978-9939-75-605-9
Languages: Western Armenian

Additional Artists

Description



Նկարագրութիւն

«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Յակոբ Մնձուրու «Նազար» դրաման, որ առաջին անգամ է տպագրվում առանձին գրքի տեսքով։ Նախկինում հրատարակվել է միայն մեկ անգամ՝ 1929 թ․, Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։ Մնձուրու գրականության նյութը հայրենի գյուղն է՝ իր բնությամբ, հարազատ ու պարզ, իրենց ավանդույթներին, հող ու ջրին կապված մարդկանցով։ «Նազար» դրաման մեծանուն գրողի միակ դրամատիկական երկն է, որտեղ նույնպես իր իսկ բնորոշմամբ «գիւղը կ’ապրի իմ մէջս»՝ մնձուրիական գյուղաշխարհի գեղահրաշ նրբերանգներով, բայց ողբերգական ավարտով։

«Գրեց բարոյականության հետ հարաբերվելու իր հնարավորությունը կորցրած թշնամու դեռ տաք ատելության ու քամահրանքի պայմաններում։ Այլ կերպ անհնար է հասկանալ Յակոբ Մնձուրիի անվան շուրջը երկար լռությունը․․․
Ազգապահպանության և ազգահորինման այս գեհենը չկա Մնձուրու ստեղծագործության մեջ՝ ստեղծագործության մեջ նրա, ով ամենաստույգ գոնե վկան էր լինելու։ Սա ի՞նչ է, զոհի հետ նաև ճիչի խժռում։ Այս ամենի ձեր չիմացությամբ՝ հայ մեծ մշակույթի խաղաղ անդաստանների այս խոնարհ մշակի գործը ձոն է մարդու գոյության խորհրդի բարությանը։
Այս ամենի ձեր գիտությամբ՝ Յակոբ Մնձուրու ստվար ժառանգությունը ձեր ձեռքին մեղադրանք է ընդդեմ տիրակալական նկրտումների, որ ժողովուրդներ է հակադրում, ժողովուրդներ է ոչնչացնում և ազգայնամոլության ախտով ժողովուրդներ է թունավորում»։



Additional information

Pages 63 Pages
Weight 0.5 lbs
Dimensions 5.25 × 8 in