For 2 and older.
«Լոտո ընտանի և վայրի կենդանիներ» խաղը բաղկացածէՑ մեծ քարտերից (յուրաքանչյուրում 8-ական նկար) և 64 փոքր քարտ-նկարներից, որոնք պետք է դասավորել մեծ քարտերի վրա:
Կարող են խաղալ 2-ից մինչև 9 խաղացող, որոնցից մեկը դառնում է խաղավար, իսկ մյուս խաղացողները վերցնում են հավասար քանակությամբ մեծ քարտեր: Եթե, խաղավարին չհաշված, խաղացողները մինչև 4-ն են, կարող են վերցնել երկուական մեծքարտ, եթե 4-ից ավելի են մեկական մեծքարտ: Խաղավար կարողէ լինելնաևխաղացողներից որևէ մեկը:
Խաղավարի պարտականությունն է հերթով քաշել 64 փոքր քարտ-նկարները և ընթերցել նրանցում գրված կենդանիների անվանումները: Այն խաղացողը, ում մեծքարտում կա այդ կենդանու նկարը, վերցնում է փոքր քարտ-նկարը և տեղադրում իր մեծ քարտի համապատասխան նկարի տեղում: Այդպես պետք է ծածկել մեծ քարտի բոլոր 8 նկարները: Հաղթում է այն խաղացողը, ով առաջինն է ծածկում իր մեծքարտի բոլոր 8 նկարները: Հաղթող խաղացողը պետք է հայտարարի, որ իրքարտի բոլոր 8 նկարները ծածկված են:
Նույն կանոններն են գործում, եթե խաղացողները վերցրել են երկուական մեծ քարտ: Այս դեպքում պետք է ծածկել երկու մեծքարտի բոլոր 16 նկարները:
«Լոտո ընտանի և վայրի կենդանիներ» խաղը կարելի է խաղալ նաև միավորներով: Խաղի ավարտից հետո, երբ խաղացողներից մեկը նկարներով լրացնում է իր մեծքարտը և հայտարարում այդ մասին, բոլոր խաղացողները հաշվում են, թե իրենց մեծ քարտի քանի նկարն են ծածկել: Յուրաքանչյուր ծածկած նկարը կարելի է հաշվել 1 միավոր: Այդպես բոլոր խաղացողները ստանում են միավորներ ևգրառում: Հաջորդփուլերում վաստակած միավորները գումարում են դրանց, մինչև որ խաղպ-ցողներից որևէ մեկը հավաքի անհրաժեշտ միավորը և հաղթի: Կարելի է խաղալ մինչև 20, 30, 40, 50 և այլն միավոր: Միավորների հաղթականքանակը պետք է նախապես սահմանել: