Khaghatsoghe
The Gambler

Խաղացողը
Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական աշխարհի խոշորագույն գործարարը

Hardcover
(ISBN: 978-0-06245677-9)
$39.95
Edit Print (Publisher) Էդիտ Պրինտ (Հրատարակչութիւն)
2018 Yerevan
440 pages
Size: 6 3/4" x 9 1/2"
Language(s): Eastern Armenian

Քըրք Քըրքորյանը ամերիկացի առաջատար օդաչուներից էր, ռիսկի սիրահար, կինոմագնատ և գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը՝ դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը։ Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի անվարան համարձակությունը, մարտնչող բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անվրդով խաղացողի խորամանկությունը և գործարքներ կատարողի անզուգական հանճարը։ Թեև երբեք նրա անունը չի եղել որևէ շենքի ճակատին, սակայն 2015 թվականին, երբ նա մահացավ, նրան էր պատկանում Ասս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը։

Նա պատկերացրեց ու խթանեց, ինչպես ինքն էր անվանում, նոր ժամանցի արդյունաբերությունը։ Երեք անգամ նա կառուցեց աշխարհի ամենամեծ հանգստի ու ժամանցի հյուրանոցը։ Երեք անգամ նա գնեց ու վաճառեց լեգենդար «էմ-Ջի-էմ» կինոստուդիան՝ մեկընդմիշտ փոխելով հոլիվուդյան բիզնեսի կարգը։

Նրա կյանքի առաջին փուլը սկսվել է շատ ու շատ հեռու կյանքի այն վերջնակետից, երբ նա արդեն «Ֆորբս» ամսագրի միլիարդատերերի ցուցակում էր։ Քըրքի վաղ մանկության տարիներին նրա գաղթական ընտանիքը կորցրեց Քալիֆորնիայի գրավադրված ագարակը։ Քըրքը մոտ հինգ տարեկան էր, երբ իրենց ընտանիքը դատարկ գրպաններով տեղափոխվեց Աոս Անջելես, ապա այդպես շարունակ տեղից տեղ էին գնում՝ միշտ մի քայլի վրա գտնվելով նորանոր վտարումներից։ Փոքրիկ Քըրքը անգլերեն էր սովորում Աոս Անջելեսի փողոցներում, լրագրեր վաճառելով՝ գրոշներ վաստակում, իսկ ութերորդ դասարանից էլ ուսումը կիսատ թողեց։

Թե ինչպես նա կարողացավ դառնալ Ամերիկայի ամենահարուստ և ամենաառատաձեռն մարդկանցից՝ 20 միլիարդ դոլարի հասնող կարողություն կուտակելով, շատ քիչ է հայտնի աշխարհին, քանի որ աշխարհում ամեն ինչից շատ Քըրքը կարևորում էր իր անձնական կյանքի գաղտնիությունը։ Նրա ընկերներն ու ծանոթները, սակայն, գործարար, զվարճանքի և սպորտի աշխարհի խոշոր դեմքերից էին, որոնց թվում էին Հովարդ Հյուզը, Թեղ Թըրները, Սթիվ Վինը, Սայքլ Միլքենը, Քերի Գրանտը, Ֆրենք Սինատրան, Բարբարա Սթրեյզանդը, էլվիս Փրեսլին, Մայք Թայսոնը և Անդրե Աղասին։

Այս գայթակղիչ կենսագրության մեջ խորամուխ լինելով՝ հետաքննիչ լրագրող Ուիլյամ Չ. Ո-եմփելը ի հայտ է բերում Քըրքորյանի կյանքի՝ երկար ժամանակ գաղտնի պահված, զարմանալի պատմությունը՝ ներկայացնելով հակասություններով լի մարդուն՝ թերի կրթությամբ, սակայն գործարքներ կատարող հանճարեղ վարպետին, որն ամենահամարձակ ու հանդուգն բիզնես-նախաձեռնությունների հեղինակ էր, զգուշավոր էր և, որպես ներդրող՝ ամեն բան մանրամասն հաշվարկում էր՝ պատրաստ լինելով ամեն ինչ դնել խաղի սեղանին։

«Խաղացողը» գիրքը լավագույնս պատկերում է ամեն ինչի ինքնուրույն հասած՝ այս սակավաճանաչ, սակայն հսկայական ժառանգություն թողած ձեռնարկատիրոջ հետաքրքրաշարժ կյանքը։

Write Your Own Review

You're reviewing: Khaghatsoghe