Description
Նկարագրութիւն
Հիմնվելով պատահաբար գտած հոր օրագրի, ինչպես նաև իր ու ընտանիքի անդամների հիշողությունների վրա՝ Մոնա-Մարիան Մարիկյանը պատմում է ծնողների աներևակայելի ոդիսականը։ Վավերագրությունն արտացոլում է այն սփյուռքահայերի առօրյան, ովքեր 1948-ին, կոմունիստական վարչակարգի օրոք, ներգաղթեցին Սովետական Հայաստան։
Չնայած կրած տառապանքներին, զրկանքներին ու հալածանքներին, անգամ սիբիրյան աքսորին, հայրենադարձները կամքով ու համառությամբ հաղթահարեցին դժվարությունները, կոմունիստական հայրենիքը նրանց համար կյանքի «համալսարան» դարձավ։