Hayots Tseghaspanutyun
The Armenian Genocide: Testimonies of the Eyewitness Survivors

Հայոց Ցեղասպանություն
Ականատես վերապրողների վկայություններ

Hardcover
(ISBN: 978-5-8080-0856-4)
$120.00
Gitutyun (Publisher) Գիտություն (Հրատարակչութիւն)
2011 Yerevan
880 pages
Size: 8 1/2" x 12"
Language(s): Eastern Armenian

Աշխատությունն ընդգրկում է Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից, Անատոլիայից տարագրված, Հայաստանում, նաև՝ Սփյուռքում, բնակություն հաստատած Հայոց ցեղասպանության ականատես-վկա վերապրողներից հեղինակի գրի աոած, ձայնագրած ու տեսագրած ժողովրդական պատմական բնույթի սկզբնաղբյուրային բանավոր վկայությունները՝ հուշերը, զրույցները և հայերեն ու թուրքալեզու երգերը (700 միավոր)։ Գիտական ուսումնասիրության մեջ պատմական ու ժողովրդագիտական տվյալների հիման վրա ներկայացված են արևմտահայությանը բաժին ընկած ողբերգական կյանքի դրվագները, ինչպես նաև՝ նրանց ազնիվ ու արդար ոգորումները՝ պաշտպանելու համար իրենց ապրելու մարդկային տարրական իրավունքը։ Ռարբաոային ու թուրքալեզու բնագրերին կցված են գրական հայերեն թարգմանություններ։ ժողովածուն ունի նաև պատմական երգերի նոտագրություններ, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, ոուսերեն, հայերեն ամփոփումներ, վերապրողների և նրանց հաղորդած վկայությունների մասին փաստագրական տվյալներ, բաոարան, տեղեկատվական ծանոթագրություններ, թեմատիկ, անձնանունների, տեղանունների և էթնոանունների ցուցիչներ, լուսանկարներ, քարտեզ Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության և ցեղասպանության մասին (1915-1923 թթ.)։ Հատորի վերջում տեղադրված է «ՍվազչյաԸ գերդաստանի հավատամքը» վավերագրական ֆիլմը, որտեղ ներկայացվում է 20-րդ դարի ընթացքում հեղինակի գերդաստանի իրար հաջորդ երեք սերունդների ազգանպաստ և հայրենանպաստ գործունեությունը։

Նախատեսվում է պատմաբանների, քաղաքագետների, իրավաբանների, սոցիոլոգների, հոգեբան¬ների, բանագետների, ազգագրագետների, տնտեսագետների և ժողովրդագիտությամբ հետաքրքրվող ընթերցող լայն շրջանների համար։

Write Your Own Review

You're reviewing: Hayots Tseghaspanutyun