Haghags Artsakhakani
Commentary on Artsakh's Independence Struggle

Յաղագս Արցախականի
Արցախեան ազատամարտի 30 ամեակին

Paperback
(ISBN: 978-9939-60-505-0)
$8.00
ՎՄՎ-ՊՐԻՆՏ (Հրատարակչութիւն) VMV-PRINT (Publisher)
2018 Yerevan
88 pages
Size: 5 3/4" x 8"
Language(s): Eastern Armenian

Արցախը Հայաստանին միաւորած ԱՂԻՄ մարզխորհրդի 1988 թ. փետրուարի 20-ի որոշումից յետոյ ազատամարտը Երեւանում դարձաւ համայնամարտ, որով սկսուեց աշխարհի գաղութարար վերջին կայսրութեան քայքայումը: Արցախամարտի առաջին փուլը (20.02.1988 թ.-21.05.1988 թ.) գլխատրում էր Իգոր Մուրադեանը: Այդ ընթացքում Արցախի հայրենատիրութիւնը դարձաւ հայութեանը միաւորող համազգային շարժում, որով հայութիւնը հոգեբանօրէն ազատուեց կայսրութիւնից: 1988 թ. մայիսի 21-ից մինչեւ 1990թ. օգոստոսի 4-ը տեւած պայքարի երկրորդ փուլում Հայաստանի փաստացի ղեկավարող «Ղարաբաղ կոմիտէ»-ն գլխատրում էր Վազգէն Մանուկեանը: Այդ փուլում Արցախի Ազգային խորհրդի եւ Խ. Հայաստանի Գերագոյն խորհրդի 1989 թ. դեկտեմբեր 1֊ի որոշումով հայութիւնը Արցախը վերամիաւորեց Հայաստանին' հոգեբանական ջախջախիչ պարտութեան մատնելով Արցախը ամէն գնով Ադրբէջանին վերակցել տենչող ռուս կայսրութեանը: Մօտատրապէս 1990 թ. յուլիսից սկսուող արցախականի երրորդ փուլում Ռուսաստանն իր կորցրած իշխանութիւնը վերականգնելու համար իր գործակալ Ա.Տ.Պետրոսեանին դարձրեց ՀՀՇ կոչուող «Ղարաբաղ կոմիտէ»-ի ղեկավար, ապա նախորդ փուլերում հայութեան արձանագրած նուաճումները վերագրելով նրան ու ՀՀՇ-ին, 1990 թ. օգոտոսի 4-ին նրան դարձրեց ՀՀ Գերագոյն խորհրդի նախագահ: Իր տէրերի շնորհիւ Հայաստանի ամբողջ օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնը ձեռքը վերցրած ԱՏՊ֊ն «առճակատման փոխարէն երկխօսութիւն», «ոչ թէ պատերազմ, այլ խաղաղութիւն» եւ այլ խարդաւաքններով ու յատկապէս 1991 թ. սեպտեմբերի 2-ին Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումով ազատամարտը նենգափոխեց անջատականութեան եւ իր խմբակով լծուեց Արցախը Ադրբէջանին բռնակցելու «գործընթացին»:

Write Your Own Review

You're reviewing: Haghags Artsakhakani