Grish Davtyan

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆբանաստեղծ և խմբագիր, ծնվել է 1935թ. Նոր Ջուղա, Իրան։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում։  Բարձրագույն կրթությունը ստացել է Մեծ Բրիտանյաում.  1964-65-ին եղել է «Արեգակ» ամսագրի հիմնադիր խմբագիրը Լոնդոնում։ 1968-ին ամուսնացել և ուենցել երկու զավակներ։ Զբաղումով աշխատել է միջազգային առևտրի ասպարեզում, իրացնելով ներածումեր և արտածումներ.1969-1986 թթ Իրանում, ապա 1988-1999 թթ, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ: Այժմ անդամակցում է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությանը. եղել է միության փոխնախագահ 2003-2005, ապա նախագահ։

1987 թ հաստատվել է Գլենդել քաղաքում, Կալիֆորնիա, ԱՄՆ։ 1997-2001 թթ վարել է Ասպարեզ Օրաթերթի գրական էջը։  1999-2005 թթ ընդհատումներով վարել է «Գրական Եթեր» հեռուստաժամը՝ Հորիզոն հայկական հեռուստածրագրով։ Հիմնադրել և խմբագրում է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության օրգան «Բառուբան» եռամսագիրը:

 

Հրատարակել է «ԾԼՎԸԼՈՑ» մանկական բանաստեղծությունների գիրքը, 1964 թ, և «ԿԱԹԻԼ ԾՈՎ» բանաստեղծությունների հատորը, 1982 թ Թեհրան։ Հրատարակել է «ԱՓՈՒՆՔԻՑ ԱՓՈՒՆՔ» բանաստեղծությունների հատորը, 2003 թ Երևան։ Publish America LLLP, Baltimor, USA հրատարակչությունը լույս է ընծայել նրա "THE AMERICAN PULSE" անգլերեն բանաստեղծությունների ժողովածուն, 2004 թ Բալտիմոր, ԱՄՆ։ «ԱՇԽԱՐՀՔՈՎ ՄԵԿ ԵՄ ԵՂԵԼ» բանաստեղծությունների ժողովածու, 2012 թ Երևան: «ՕՐԱՎՈՒՐ» բանաստեղծությունների ժողովածու, 2015թ Երեվան։

Roles: Editor, Author

Products