Gaytakghelu Nurb Arveste
Models: Attract Women Through Honesty

Գայթակղելու նուրբ արվեստը
Սիրո, Սեքսի և սիրախաղի մասին

Mark Manson (Author) Մարկ Մենսոն (Հեղինակ)

Availability: Out of stock

Hardcover
(ISBN: 978-9939-884-30-1)
$24.95
New Mag (Publisher)
2021 Yerevan
348 pages
Size: 5 3/4" x 8 1/2"
Language(s): Eastern Armenian

Additional Artists


«Թքած ունենալու նուրբ արվեստը» եւ «Թքել ենք բոլորս» բեսթսելլերների հեղինակ Մարկ Մենսոնը ներկայացնում է սիրային հարաբերություններին նվիրված շատ գործնական ուղեցույց։ Մարկի խորհուրդներն այս թեմայով բազմաթիվ այլ գրքերից ու մեթոդներից առանձնանում են իրատեսական հիմավորումերով։

Մի՛ խաբեք ինքներդ Ձեզ եւ դիմացինին, ասում է հեղինակը, սովորեք շփվել մարդկանց հետ, Ձեզ մի՛ երեւակայեք։ Ինքնակատարելագործվե՛ք։ Մարդուն դուր է գալիս դիմացինի անկեղծությունը, անշահախնդրությունը, անկախությունն ու խոցելիությունը։ Այո՛, կանանց դուր են գալիս խոցելի տղամարդիկ։ Ոչ թե որպես հնարք, այլ որպես կենսակերպ ու մտածողություն։ Ձեզ մերժե՞լ են։ Նորմալ է։ Հաղթելու եւ սիրելի էակի սիրտը գրավելու համար պետք է մի կողմ թողնել վախերը։ Մերժումը գործի սկիզբն է։ Այսօրվա ձախողումը կարող է ծնել վաղվա տրիումֆը։ Այս գիրքը պատմում է, թե ինչպես է պետք գայթակղել առանց ձեւեր թափելու, առանց ստելու եւ առանց ուրիշներին ընդօրինակելու: Այս գիրքն ավելի գրավիչ մարդ դառնալու մասին է՝ առանց անիմաստ հնարքների, թաքուն մարտավարության, ավելորդ խաղերի կամ մեթոդների, այլ ընդամենը հիմն­վելով ինքնազարգացման վրա: Հերիք է ձեւացնեք՝ իբր գրավիչ եք։ Պարզապես եղե՛ք գրավիչ:

Գիրքն ընթերցելով՝ դուք կսովորեք.

• Ինչ անել ուշադրության կենտրոնում հայտնվելու համար:
• Ժամադրությունների մասին որոշ խորհուրդներ ու մեթոդներ ինչով են անարդյունավետ:
• Ինչպես հաղթահարել նյարդային վիճակը կամ անհանգստությունը, եթե հայտնվել եք գրավիչ մարդկանց մեջ:
• Ինչպես դառնալ իրոք գրավիչ՝ մի քիչ ժամանակ հատկացնելով ու ջանք գործադրելով:
• Զրույցը հետաքրքիր ու տպավորիչ դարձնելու 3 հնարք:
• Ինչպես բացահայտել, թե հատկապես ո՛ր համոզմունքներն են հարվածի տակ դնում հաջողությունը:
• Ինչպես զարգացնել հումորի զգացումը:
• Եվ շատ ավելին:

Write Your Own Review

You're reviewing: Gaytakghelu Nurb Arveste