Description
Նկարագրութիւն
Չարենցի՝ հակասական եւ բուռն կյանքում հիշարժան է 1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոն, երբ նա Մարիանա Այվազյանի դեմ մահափորձի պատճառով հայտնվում է Երեւանի ուղղիչ տանը։
«Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել եւ մահափորձ կատարեցի…»,-հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։
Այս ինքնակենսագրական պատմությունը հեղինակի բանտարկության փորձառությունն է:
«Երեւանի ուղղիչ տունը» հեղինակի բանտարկության փորձառությունն է։ «Վերնատուն» հրատարակչությունը գիրքն ընդգրկել է «Անհատներ» մատենաշարում։ Հրատարակվել է հանրամատչելի ծանոթագրություններով։