Description
Նկարագրութիւն
Ձեզ ներկայացվող վայելչագրության ձեռնարկը նպատակ ունի նախադպրոցականների մոտ մշակել գրելու ընթացքում ճիշտ կեցվածք։ Այն նպաստում է երեխայի կողմից գրելու տեխնիկայի յուրացմանը, շեշտը դրված է տողերի ցանցում տառերի տարբեր մասնիկների գրելու վրա։
Վայելչագրությամբ զբաղվելիս անպայման բացատրեք երեխային առաջադրանքը և ստուգեք ինչպես է այն կատարվել։ Հետևեք, որ երեխան ճիշտ դիրքով նստի, ճիշտ բռնի գրիչը կամ մատիտը, մասնիկները գրի ձախից աջ, չթեքի տետրը։
Այս տետրով ամենօրյա կարճատև (20-25 րոպե) պարապմունքներն անգնահատելի օգնություն կլինեն Ձեր երեխայի համար գրելու հմտությունների յուրացման գործում։