Editions "Essence" (Publisher)
2006 Yerevan 562 pages
Size: 6" x 8 1/4"
Language(s): Eastern Armenian
Սույն հրատարակությունը «Ազգ և նոր հազարամյակ» դարակազմիկ նախածրագրի ու նրա քառագիրք մատենաշարի 3-րդ հատորն է։ Ու թեե ավարտված դեռես 2003 թ., համաշխարհային նման խմորումների բերումով հրապարակվում է «ԷԱԿԱՆՔ» խորագրված 1փն հատորից (Երևան, 2002) չորս տարի հետո, բայց դեռևս նույնպես անտիպ «ՄԻՋՕՐԵԱ– ԿԱՆ» 2-րդ և «ՁԻՈՒ ՔԱՅԼ» 4-րդ հատորներից առաջ՝ «Գիրն զէ անուն ԱՅ - ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ» վերափոխված խորագրով (նախապես՝ «ԷԱՑՈՒՄ– Ինիցիացիա»)։ Այն իր հերթին ստորաբաժանվում է բնույթով առանձնակի, բայց բովանդակորեն ներամփոփ երեք պարբերույթների՝ 1. «Ի սկզբանէ էր... ԷՈՒԹՅՈՒՆԸ», 2. «ՃԱՆԱՊԱՐՀ...», 3. «ԷԱՑՈՒՄ», իսկ մատենաշարում, իր նույնպես առանձնակի ենթահամակարգումով, ներկայանում որպես միաժամանակ թե՛ հիրավի հայտնություն, թե՛ յուրօրինակ մի ավետարան և թե՛ էացման ինիցիացիա ու սկզբնական ձեռնարկ՝ ներամփոփ իր նորօրյա «պատվիրաններով»։ Այլ խոսքով ու այլաբանորեն՝ սույն մատյանը ջանում է կռահել այն, ինչը «Քրիստոսը այդպես էլչբացահայտեց...»՝ վստահելով դա ակնկալիք «ճշմարտության Ոգուն»։
Ինչ վերաբերում է մյուս՝ «ՄԻՋՕՐԵԱԿԱՆ» և «ՁԻՈՒ ՔԱՅԼ» հատորներին, ապա զուտ ներազգային նկատառումներով, դրանք կարող են երբեք չհրատարակվել՝ այդուհանդերձ ենթադրվելով «ԱԶԳ և նոր հազարամյակ» մատենաշարի ենթաշերտերում, իսկ նրա հետ՝ ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական համակարգի ամբողջության մեջ։