Koghp Fund (Publisher)
Կողբ հիմնադրամ (Հրատարակչութիւն)
2023 Yerevan 581 pages
Size: 5 3/4" x 8"
Language(s): Eastern Armenian
Սույն աշխատության առանձնահատկությունն այն չէ, որ վերաքննում է Հայոց V դարը, այլ որ ընթերցողին առաջարկում է մտորել մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին' համաձայնելով կամ չհամաձայնելով հեղինակի տեսակեւո-ներին ու գնահատականներին, սեփական վերաբերմունքը հստակեցնել հիշյալ դարում տեղի ունեցած հեղաբեկիչ իրադարձությունների նկատմամբ:
Գրքի առանցքում, բնականաբար, Վասակ Սյունին է, անհատականություն, ում ճակատագիրը սերտորեն միահյուսված է հարազատ երկրի ու ժողովրդի ճակատագրի հետ: Նրա սլացքը բռնի կասեցվեց, որի պատճառով անդառնալի կորուստներ կրեցին նաև Հայոց երկիրն ու հայ ժողովուրդը: Հեղինակի դիրքորոշումը հենված է պատմագիտական հարուստ նյութի վրա, ուսումնասիրված է Սյունյաց իշխանի վերաբերյալ հրապարակում առկա հիմնական գրականությունը: