Description
Նկարագրութիւն
«Մասսյաց գիրքը» Արևմտյան Հայաստանի Զովասար գյուղի մի ընտանիքի պատմությունն է, որի անդամները, անցնելով եղեռնի արհավիրքի միջով, հանգրվանում են Արևելյան Հայաստանում: Ընտանիքի սրբություն սրբոցը ձեռագիր «Մասսյաց գիրքն» է, որը հավասարապես կրում է մարդկանց ճակատագիրը և սերունդներին կապող յուրատեսակ օղակ է: Հեղինակը փորձել է զովասարցիների օրինակով տալ ժողովրդի կյանքի դրամատիկ ու բուռն ժամանակների պատմությունը: