Astichan-a-Vandak
Cage of Ladders: A Novel

Աստիճան-ա-վանդակ
Վեպ

Hardcover
(ISBN: 978-9939-0-1435-7)
$25.00
2015 Yerevan
195 pages
Size: 5 3/4" x 8"
Language(s): Eastern Armenian

«Աստիճան-ա-վանդակ» վեպը Ռոբերտ Հարությունյանի «Քսաներորդ դար» եռապատումի երրորդ գիրքն է։ Վեպում պատկերված են աննախադեպ արյունահեղ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 20րդ դարի առաջին կեսում՝ հայոց Մեծ եղեռն՝ կազմակերպված թուրքական կառավարության կողմից, առաջին և երկրորդ աշխարհամարտեր, որոնց զոհ գնացին միլիոնավոր անմեղ մարդիկ։

Վեպի գլխավոր հերոսը հայրենասեր երիտասարդ Զաքարն է, ով, փախչելով դժոխային Օսմանյան կայսրությունից, ճակատագրի բերումով հայտնվում է մի ավելի դաժան վայրում՝ Սովետական կայսրության երկաթե վանդակում։

Գրքի հիմնական նպատակն է մարդ էակի ներաշխարհի բացահայտումը տարբեր, ոչ սովորական՝ էքստրեմալ հոգեբանական պայմաններում։
Վեպի գլխավոր գաղափարախոսությունը մարդասիրությունն է, որի հիմնական կրողները կանայք են։ Լայնածավալ և բազմաբովանդակ կերպարների միջոցով հեղինակը տալիս է ընդգրկուն պատկերը այն բարոյահոգեբանական իրավիճակի, որը տիրում էր երկրորդ աշխարհամարտի տարիներին Սովետական բանակում ու թիկունքում։

Write Your Own Review

You're reviewing: Astichan-a-Vandak