Yerger: Volumes 1 & 2
Works: Volumes 1 & 2

Երգեր: Հատոր 1 և 2

Availability: Out of stock

Paperback
(ISBN: 5-545-00532-3)
$48.00
Luys (Publisher) Լույս (Հրատարակչութիւն)
1995-1996 Yerevan
Vol. 1 - 448, Vol 2 - 289 pages
Size: 5 3/4" x 8"
Language(s): Western Armenian

Additional Artists


Ռուբեն Սևակը թերևս միակն է արևմտահայ մեծ բանաստեղծների աստղաբուլից, որի ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը մինչև վերջերս մնում էր անհայտ կամ անտիպ: Ներկա ժողովածուն գրեթե ամբողջությամբ լրացնում է այս բացը: Ներկայացված են Ռ. Սևակի՝ մեզ հայտնի բոլոր բանաստեղծությունները: Բազմաթիվ ու արժեքավոր էջերով լրացվել է բանաստեղծի արձակը և հրապարակախոսությունը: Ռուբեն Սեևակի երկերի երկրորդ հատորն ամբողջությամբ նվիրված է բանաստեղծի հարուստ նամակագրությանը, որի մի պատկառելի, թերևս, առավել արժեքավոր մասն են կազմում իր ապագա կնոջը՝ Յաննի Ապելին հասցեագրված նամակները: Յուրաքանչյուր մեծ բանաստեղծի նամակագրությունն, անշուշտ, նրա ստեղծագործության յուրովի շարունակությունն է, սակայն Ռուբեն Սևակի պարագայում այս սիրային նամակագրությունը պարզապես գրական գլուխգործոցի արժեք է ստանում: Սա իսկապես մի գեղեցիկ, պարյրարվեստ սիրավեպ է , որի նմանը կարող ենք գտնել եվրոպական մեծ արվեստագետների Շոպենի, Ժորժ Սանդի, Լիստի, Չայկովսկու և այլոց նամակագրության մեջ: Այս հատորում ներկայացվող Ռուբեն Սևակի նամակների երեք քառորդից ավելին լույս է տեսնում առաջին անգամ:

Write Your Own Review

You're reviewing: Yerger: Volumes 1 & 2