Mtki Uzhe
The Power of the Mind: The Technique of Turning Dreams into Reality

Մտքի ուժը
Ցանկությունների իրագործման տեխնիկան

Paperback
(ISBN: 978-9939-0-0672-7)
$17.95
2013 Yerevan
287 pages
Size: 5 3/4" x 8"
Language(s): Eastern Armenian

Այս գիրքը նրանց համար է, ովքեր ձգտում են ինքնակատարելագործվել, զբաղվում են ինքնակրթությամբ ու ինքնազարգացմամբ և պատրաստ են իրենց կյանքը բարեփոխել։ Իսկ դո՞ւք։ Ուզո՞ւմ եք լինել այնտեղ, ուր դեռ չեք եղել կամ ստանալ այն, ինչը երագել եք, բայց դեռ չեք ստացել։ Ուզո՞ւմ եք համոզվել, որ ձեր կյանքը ամբողջությամբ ձեր ձեռքում է և դառնալ ձեր սեփական կյանքի տերը։ Այո՞։ Այդ դեպքում ճիշտ ընտրություն եք կատարել և ձեզ օգնող գիրքը ձեր ձեռքին է։ Գրքում ներկայացված են համայն մարդկությունից դարերով խնամքով պահված Կյանքի Ընդհանուր Օրենքներն ու Մարդ-Տիեզերք փոխներգործության գաղտնիքները։ Անկախ մեր կամքից մեր կյանքը ենթարկվում է Տիեզերքի օրենքներին։ Եթե ուզում եք հասնել հաջողության, լինել ֆինանսապես ապահով և անկախ, առողջ ու երջանիկ, պետք է մշտապես հետևեք Տիեզերքի այդ օրենքներին։

Ծանոթանալով խորհրդավոր այդ գաղտնիքներին՝ դրանք այլևս գաղտնիք չեն լինի ձեզ համար։ Գրքի ընթերցման ավարտից հետո ձեռք կբերեք անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ։ Օգտվելով ձեր մտքի հրաշագործ ուժից, կկարողանաք հեշտությամբ լուծել կյանքում անլուծելի թվացող շատ խնդիրներ ու հարցեր։ Ամենակարևորը՝ կսովորեք ղեկավարել ձեր մտքերը։ Առաջադրված մեթոդներն ու խորհուրդները կօգնեն ձեզ բացասական մտքերը փոխել դրականի, իսկ ուսումնասիրելով և պրակտիկորեն ճիշտ կիրառելով Ցանկությունների Իրագործման Տեխնիկան (ՑԻՏ), ձեր ցանկացած երազանք կարող եք արագ ու հեշտ իրագործել։

Write Your Own Review

You're reviewing: Mtki Uzhe