Description
Նկարագրութիւն
Բառարանը Մեծ Բրիտանիայի հանրահայտ բառարանագետ Փիտեր Քոլինի համանուն բառարանի թարգմանությունն է։ Պարունակում է մոտ 11.000 անգլերեն և 8500 հայերեն բառ ու բառակապակցություն։ Ըստ «մեկ գրքում՝ երեք բառարան» սկզբունքի՝ կարող է օգտագործվել որպես անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն և ուղղակի հայերեն-հայերեն բացատրական բառարան։
Բառարանում առաջարկված են բազմաթիվ հայերեն նոր եզրեր՝ իրավաբանության, ինչպես նաև առնչվող բնագավառներից։
Նախատեսված է համալսարանների և այլ կրթական հաստատությունների՝ իրավաբանության, քաղաքագիտության, կառավարման և այլ հարակից մասնագիտությունների ուսանողների ու դասախոսների, դատավորների, փաստաբանների, իրավական համակարգի այլ աշխատողների, թարգմանիչների, ինչպես նաև լայն հանրության համար։