Description
Նկարագրութիւն
Գիրքը կրոնափիլիսոփա Միսաք Խոստիկյանի՝ 1907 թվականին Բեռնի համալսարանում պաշտպանած դոկտորական ավարտաճառի հայերեն գիտական հրատարակությունն է՝ հանդիպադիր գերմաներեն բնագրով և ծավալուն ծանոթագրություններով։ Գրքում հրատարակված են նաև Խոստիկյանի՝ Հայաստանում ծավալած գործունեության տարբեր շերտերը բացահայտող արժեքավոր վավերագրեր, ինչպես և ուսանողական շրջանից դեռևս անտիպ պաշտոնական գրություններ և նամակներ։ Հատորն ամփոփում է փիլիսոփայի կյանքն ու գործունեությունն արծարծող քննական հավելվածը, որտեղ տեղ են գտել Աշոտ Գրիգորյանի և Վարդան Ազատյանի ուսումնասիրությունները։ Վերջին էջերում ընթերցողը կգտնի Խոստիկյանի կյանքի և գործի առաջին անգամ ի մի բերված համառոտ տարեգրությունը։