  |
 |
|
|
 |
 |
|
 |
Կոստան Զարյանը 1930-ական թվականների կեսերին միտք է հղանում ստեղծելու «Երկիրներ և Աստվածներ» երկաշարը: Ըստ նախնական մտահղացման՝ այն պետք է բաղկացած լիներ երեք գրքից՝ «Սպանիա», «Միացյալ Նահանգներ» և «Հայաստան»: Գրողը շարքը չի ամբողջացրել. Գրել է միայն «Սպանիան» և «Միացյալ Նահանգները»: Այս երկաշարը իր շարադրանքով, ոճով, ժանրային յուրահատկություններով և, մանավանդ, իմացական ու գեղագիտական խոսքով եզակի երևույթ է մեր գրականության մեջ: Երկուսն էլ գրված են հիմնականում Հայաստանի համար, Հայաստանի կերպարը բացահայտելու, Հայաստանի էությունն ու գոյությունը փաստելու, այդ գոյության բնազանցական, փիլիսոփայական և բանաստեղծական խորհուրդն ի հայտ բերելու համար:
|
 |
|
 |
  |
You have no items in your shopping cart.
Total: $0.00
|
|